Թուրքիայի Հաջեթեփեի համալսարանի պատմության ամբիոնի դասախոս Ալի Գյուլերը հայտարարել է, թե գտել է այն բառը, որը մահից առաջ ասել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը։
Թուրքական Milliyet պարբերականի փոխանցմամբ՝ Հաջեթեփե համալսարանի դասախոս Ալի Գյուլը, ով վերջին 20 տարում ուսումնասիրել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կյանքը, հայտարարել է, թե մահից առաջ Աթաթուրքի վերջին խոսքը եղել է «Ալեյքումեսելամ»։
Թուրք պատմաբանը նշել է, թե «Ալեյքումեսալամ» ասելով՝ Աթաթուրքը բարեւել է իր հոգին տանելու եկած մահվան հրեշտակ Ազրայիլին։
Ալի Գյուլերը նաեւ պնդել է, թե ճշմարտության հետ կապ չունեն այն պնդումները, թե Աթաթուրքին թունավորել են նրան բուժող մասոն բժիշկները՝ շեշտելով, թե նա մահացել է լյարդի ցեռոզից։




























