Ռուսաստանի բանկը փոխել է փոխարժեքի քաղաքականության գործող մեխանիզմը՝ ռուբլին դարձնելով ազատ լողացող արժույթ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ-ի ԿԲ-ի տվյալները:

Աբղյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի բանկը նոյեմբերի 10-ից չեղարկել է երկարժութային զամբյուղի միջանցքը եւ միջանցքի սահմաններում եւ նրանից դուրս պարբերական ինտերվենցիաները: ԿԲ-ի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի խոսքով՝ Ռուսաստանի Բանկը ցանկացած պահի կարող է ինտերվենցիաներով դուրս արժութային շուկա եւ այնպիսի ծավալներով, որոնք անհրաժեշտ կլինեն սեպկուլյատիվ պահանջարկը նվազեցնելու համար:

«Ներքին արժութային շուկայում գործառնությունների իրականացման նոր մոտեցումը կնպաստի արտաքին պայմանների նկատմամբ տնտեսության առավել արագ ադապտացմանը եւ կավելացնի բացասական շոկերի նկատմամբ վերջինիս կայունությունը», - աղբյուրը մեջբերում է Ռուսաստանի Բանկի հաղորդագրությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, Մոսկվայի բորսայում ՄԱՆ դոլարի փոխարժեքը կազմել է 44,98 ռուբլի/դոլար: Եվրոն հայտնվել է 56,14 ռուբլի/եվրո նշագծում: Երկարժութային զաբյուղի արժեքը իջել է 1,78 ռուբլով՝ կազմելով 50,20 ռուբլի: