Նոյեմբերի 10-ին Ադրբեջանի ոստիկանությունը Բաքվի օդանավակայանում ձերբակալել է ադրբեջանցի հայտնի բլոգեր, Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի աշխատակից Մեհման Հուսեյնովին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աղբյուրը նշում է, որ բլոգերը պատրաստվում էր Թբիլիսի մեկնել՝ ԵԱՀԿ խորհրդաժողովին մասնակցելու: Ձերբակալության պատրվակ է դարձել տվյանլերի բազայում նրա անձնագրի բացակայությունը:

Հուսեյնովը ընկերներին հայտնել է, որ իրեն ոստիկանություն են տանում, որից հետո նրա հետ կապն ընդհատվել է:

Ոստիկանությունից  Turan գործակալության թղթակցին հայտնել են, որ Հուսեյնովը հետախուզման մեջ է եղել: