Ղրղըզստանը մտադիր է դեկտեմբերի 23-ին Մաքսային միություն մտնելու պայմանագիր ստորագրել, հայտնումէ  «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի փոխնախագահ, արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Սապար Իսակովին:

Գործակալությունը հիշեցնում է, որ մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում  ՄՄ-ին Ղրղըզստանի անդամակցության գործողությունների ծրագիր էր ստրորագրվել: Ներկայումս օրինագծի փաթեթը քննարկվում է խորհրդարանում:

Կառավարությունը հուսով է, որ  Ղրղըզստանը կհասցնի ընդունել բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ՄՄ-ին անդամակցության համար: 

Պայմանագիրը ստորագրելուց հետո կսկսվի  ներպետական մակարդակներով այն վավերացնելու գործընթացը: