Միայնակ բրիտանացի Մեթյու Ռիչարդսի մուտքն Ուեսթոն-սյուպեր-Մեր քաղաքի (Մեծ Բրիտանիա, Սոմերսեթ կոմսություն) զբոսայգի արգելել են: Ըստ Ռոսբալտի, այս սահմանափակումը մտցվել է, իբր, երեխաներին մանկապիղծներից պաշտպանելու համար:
Բրիտանացին երեք երեխաների հայր է: Զբոսայգու աշխատակազմի փոխանցմամբ, այդ արգելքը սահմանվել է՝ այլ զբոսայգիների կանոններին համապատասխան:
«Ես ցնցված էի եւ ինձ ոտնահարված եմ զգում: Ինձ ասացին, որ երեխաների պաշտպանության այդ կանոնը տարածվում է միայնակ բոլոր կանանց եւ տղամարդկանց վրա»,- նշել է բրիտանացին:
Այգու տնօրեն Փաքսթոն Ալիսթեր Միդի պնդմամբ, այդ կանոնը նորույթ չէ. այն գործում է զբոսայգու բացման օրվանից՝ արդեն 7 տարի:





























