Գերմանիայի կանցլեր Անգլեա Մերկելը այսօր՝ նոյեմբերի 11-ին, հայտնել է, որ ներկա պահին Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանելու ծրագրեր չկան: Սակայն Մերկելը դժգոհություն է հայտնել, որ հրադադարի մասին համաձայնությունը խախտվել է: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
«Մենք դժգոհ ենք Մինսկի համաձայնությունների հետ կապված իրավիճակից, քանի որ դրանց մեծ մասը չի իրականացվում», - ասել է Մերկելը: Նա նշել է, որ տվյալ պահին Եվրամիությունը կենտրոնացել է Ուկրաինայի հումանիտար իրավիճակի հարցերի շուրջ, եւ փորձում է հասնել իրական հրադադարին:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը այսօր՝ նոյեմբերի 11-ին հայտարարել է, որ Եվրամիությունը լրացուցիչ քայեր է ձենարկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ուժեղացնելու համար, սակայն դրանց իրավաբանական ձեւակերպման համար անհրաժեշտ է Եվրամիության խորհրդի որոշումը:



























