Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են ավտոսպասարկման աշխատակցին՝ արտասահմանյան մեքենան գողանալու կասկածանքով, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Մոսկվայի ՆԳՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:
Տուժածի խոսքով՝ նոյեմբերի 2-ին վերջինս իր Infinity ավտոմեքենան վերանորոգման է տվել Վոլոչաեւսկի փողոցում տեղակայած ավտոսպասարկման կետերից մեկում: Նոյեբերի 1-ին, վերադառնալով մեքենայի հետեւից, նկատել է որ այն տեղում չէ: Նյութական վնասը կազմել է 1,3 մլն ռուբլի:
Ոստիկանները ձերբակալել են հանցագործության վայրից ոչ հեռու: Մեքենան հափշտակողը Անդրկովկասի պետություններից մեկի ավտոսպասարկման կետի աշխատակիցներից մեկն է: Ավտոմեքնան առգրավվել եւ հանձնվել է տիրոջը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:


























