Ռուսաստանի պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է մի օրինագիծ, որը պարտադրում է աշխատանքային ներգաղթյալներին եկամտահարկ վճարել ավանսով, հաղորդում է «Ռոսբալտը»:

Խոսքն այն ներգաղթյալների մասին, որոնք աշխատում են ռուսական իրավաբանական կամ ֆիզիկական անձանց մոտ: Ֆիքսված կանխավճարի չափը կկազմի հազար ռուբլի եւ կինդեքսավորվի դեֆլյատոր գործակցի ու տարածաշրջանային գործակցի:

Օրենքն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից: Պետդումայում տեղեկացրել են, որ միայն Մոսկվայում այսկերպ կհաջողվի բյուջեն համալրել 23,7 մլրդ ռուբլով: