ԱՄՆ-ն հանդես է եկել Գվինեայի, Սիերա Լեոնեի եւ Լիբերիայի՝ ԱՄՀ-ին ունեցած պարտքերի մի մասը զրոյացնելու նախաձեռնությամբ, փոխանցում է «Պրոնեդրան»:
Ըստ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության՝ նման որոշումը աֆրիկյան երկրների կառավարություններին թույլ կտա «արձակել ձեռքերը» եւ որոշում կայացնել համաճարակին հակազդելու համար ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու ուղղությամբ:
Ներկայումս ԱՄՀ-ի առաջ այդ պետությունների պարտքը հասել է 372 մլն դոլարի: Իսկ Վաշինգտոնն առաջարկում է չեղյալ հայտարարել 100 մլն դոլարի պարտքը:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կարծում է, որ վարկային կազմակերպությունը պետք է Աֆրիկային օգնի հերթական անգամ եւ զրոյացնի պարտքի կեսը: Եթե հիմնադրամի կառավարման խորհուրդը որոշի զրոյացնել պարտքը, բանաձեւը պետք է աջակցեն ԱՄՀ բոլոր 188 անդամները: Առաջարկվում է նման որոշում կայացնել G20-ի առաջիկա գագաթաժողովին, որը նախատեսված է Ավստրալիայում՝ նոյեմբերի 15-16-ին:
Ըստ արեւմտյան մամուլի՝ Լիբերիայում համաճարակը նահանջում է:





























