«Մշակութային ալյանս» պատկերասրահում (Մարատ Գելմանի նախագիծն է) ներկայացված «Գրաքննություն շյու-խա-խա»  անվանումը կրող ցուցահանդեսում աշխատանքներից մեկը վանդալիզիմի է ենթարկվել: Աշխատանքը վերաբերում է հայհոյանքն արգելելու, անչափահասների շրջանում նույնասեռականության քարոզն արգելելու եւ այլ «ցենզուրային սահմանափակումներին» վերաբերող օրենքներին:

Կրասնոդարցի գեղանկարչուհի Լուսինե Ջանյանի եւ պետերբուրգցի ակտիվիստ Ալեքսեյ Կնեդլյակովսկիի աշխատանքները, որոնք իրենցից մարդկանց ստվարաթղթե սիլուետներ են ներկայացնում, մասնակիորեն վնասվել են: Դրանք մի քանի սմ բարձրություն ունեն, որտեղ մարդկանց սիլուետների ձեռքին բողոք արտահայտող պաստառներ կան, հաղորդում է Gazeta.ru-ն:

Միաժամանակ ուղղափառ ակտիվիստ Դմիտրի Էնտեոն (Ցորիոնով) իր միկրոբլոգում գրել է, որ «քիչ առաջ Գինու գործարանի ցուցահանդեսում ոչնչացվել է սարսափելի սրբապղծություն»:

Ցուցահանդեսում ներկայացված են Լեոնիդ Սոկովի, Ավդեյ Տեր-Օհանյանի, Անատոլի Օսմոլովսկիի, ,Կապույտ քթեր» խմբի եւ Վլադ Յուրաշկոյի, ինչպես նաեւ բողոք արտահայտող շարժման նկարիչներ Արտեմ Լոսկուտովի, Լուսինե Ջանյանի եւ Ալեքսեյ Կնեդլյակովսկիի աշխատանքները:

Ցուցահանդես բացմանը Գելմանը  հայտարարել է, որ նկարիչների բողոքի հիմնական թիրախը հայհոյանքն արգելող ռուսական օրենքն է, բացի այդ նկարիչները դեմ են հանդես գալիս նույնասեռականության քարոզն արգելող եւ հավատացյալների զգացմունքները վիրավորող օրենքների դեմ: «Բոլոր երեք օրենքները հակասահմանադրական են եւ անարդյունավետ»,-ասել է Գելմանը: