Միլանում նոյեմբերի 16-ին աչքի բորբոքման ախտորոշմամբ հոսպիտալացվել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, փոխանցում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Ըստ աղբյուրի՝ 77-ամյա Բեռլուսկոնին, ով վաղուց աչքի խնդիրներ ունի, Սան Ռաֆայելեի հիվանդանոց է տեղափոխվել հիվանդության սրացմամբ: Ըստ նրա փաստաբան Ալբերտո Ձանգրիլոյի՝ հիվանդանոցում քաղաքական գործիչը կմնա առնվազն մեկ շաբաթ: 

Բեռլուսկոնիի մոտ աչքի խնդիրն սկսվել է 2009 թ.-ից, երբ  հոգեկան անվասարակշռությամբ տառապող մի տղամարդ հուշանվեր-արձանիկ էր նետել Բեռլուսկոնիի վրա: 2013 թ. մարտին Բեռլուսկոնին արդեն ընկել էր  հիվանդանոց աչքի բորբոքման պատճառով: Այն ժամանակ նախկին վարչապետին մեղադրում  էին հիվանդությունը կեղծելու մեջ, քանի որ դրա պատճառով չէր ներկայացել դատարան՝ «Ռուբիի գործով»: 

Հոկտեմբերին Բեռլուսկոնին, որին մեկ տարի առաջ հեռացրել էին Սենատից Mediaset ընկերությունում խարդախության գործով դատավճռից հետո, հայտարարել էր իր քաղաքական կարիերան շարունակելու մտադրության մասին: Ներկայումս Բեռլուսկոնին հանրօգուտ  աշխատանք է կատարում տարեցների տանը՝ Mediaset-ի գործով դատարանի վճռից հետո: