ԱՄՆ Պետդեպը ժամանակավորապես արգելափակել է իր էլեկտրոնային փոստը՝ հաքերների հարձակումներից պաշտպանվելու համար, փոխանցում է  AP-ը՝ վկայակոչելով գերատեսչության ներկայացուցչին: 

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ Պետդեպի համակարգչային ցանցում կասկածելի  ակտիվություն է գրանցվել այն նույն ժամանակ, երբ հաքերների հարձակումների են ենթարկվել նաեւ Սպիտան տան ցանցերը:

Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ Պետդեպի էլեկտրոնային փոստը կգործի նոյեմբերի 17-ին կամ 18-ին: 

Հաքերները Սպիտակ տան ցանցերի վրա հարձակվել էին հոկտեմբերի վերջին, սակայն Պետդեպում վճռել էին չհրապարակել այս փաստը: Ավելի ուշ մասնագետները անհրաժեշտ աշխատանքներ են իրականացրել, իսկ նոյեմբերի 14-ին անջատել փոստը: