Բրիտանական OS31 դիզայն-ստուդիան հաղթել է լավագույն նախագիծ մրցույթում՝ ներկայացնելով pop-up ոճով ռեստորանի գաղափար, որը լինելու է Վիննիպեգե (Կանադա) սառած գետի վրա:
Ճարտարապետների մտածածով ռեստորանը հսկայական սառցե գունդ է հիշեցնում, իսկ նրա X-անման ձեւը խորհրդանշելու է երկու գետերի հատումը, հաղորդում է Kedem-ը:
Ֆուտուրիստական ռեստորանը կտեղակայվի կանադական երկու գետերի (Ռեդ Ռիվեր եւ Ասսինիբոյն) հատման կետում: Այն նախատեսվում է կառուցել հունվարի 22-ից մինչեւ փետրվարի 13-ը:
Հաստատությունը ունենալու է 4 գոտի՝ տերասսա, երկու միավորված տարածքներ եւ խոհանոց:




























