Հնագետները պատմել են յուրօրինակ հայտնագործության մասին, որը տեղի է ունեցել Դանիայի Լոլանդ կղզում թունելի շինարարության նախնական աշխատանքների ժամանակ: Գիտնականները ձկնորսի հետքեր են հայտնաբերել, որը նախնական տվյալներով, ապրել է մոտ 5 հազար տարի առաջ:
Ենթադրվում է, որ ձկնորսները ինչ-որ համայնքի կազմում են եղել: Հետքերի հետազոտման շնորհին հնագետները հույս ունեն նոր տվյալներ ստանալ քարե դարի ներկայացուցիչների մասին, հաղորդում է Informig-ը:
Հավելենք, որ մարդկային ցեղի նախածնողների ամենահին ոտնահետքերը հայտնաբերվել են Տանզանիայում: Դրանք 3,66 մլն տարեկան են:




























