Շոտլանդացի պատմաբանները, ուսումնասիրելով գրադարանների արխիվները, ախորժակը փակելու հնագույն միջոցի մասին տեղեկատվություն են հայտնաբերել: Դա հատիկաընդավորների ընտանիքին պատկանող ոչ մեծ բույս է, որը կարելի է հանդիպել Շոտլանդիայի ճահիճներում: Այդ բույսի կոճղարմատը ընդհուպ մինչեւ XVIII դար օգտագործել են գյուղացիները սննդի մեջ, երբ պետք է եղել աշխատել դաշտում, իսկ դատնն ուտելիք չի եղել:
ԱՅդ բույսի կոճղարմատը առույգություն ու էներգիա է տվել եւ փակել ախորժակը ողջօրը եւ նույնիսկ մի քանի օր: Այդ հատկությունը պայմանավորված է տրանսէթանոլի բարձր պարունակությամբ, որը 300 անգամ քաղցր է շաքարից:
Այդ բույսի շնորհիվ ոչ հարուստ շոտլանդացի գյուղացիները հաջողությամբ հաղթահարել են երաշտի տարիները մինչեւ կարտոֆիլի հայտնվելը, հաղորդում է Kedem-ը:
Գտածոն մեծ նշանակություն ունի ժամանակակից մարդու համար: Հետազոտության ղեկավար դոկտոր Մոֆաթը համարում է, որ դրա օգնությամբ կարելի է արագ եւ առանց տանջանքների ազատվել ավելորդ քաշից: Սակայն քանի դեռ բժիշկները չեն ուսումնասիրել այդ բույսի ազդեցությունն օրգանիզմի վրա, խոսել նիհարելու դեղամիջոցի մասին վաղ է:




























