Հում հավը, ավելի կոնկրետ դրանից հոսող հյութը իրական վտանգ է ներկայացնում, համարում են գիտնականները: Նրանց խոսքով՝ հեղուկը բակտերիաներ է տարածում՝ կապված սննդային թունավորման հետ, ընդ որում, բավական արագ: Պաթոգենների համար դա իդեալական միջավայր է, գրում է The Daily Mail-ը:
Սննդամթերքի հետազոտման ինստիտուտը ցույց է տվել, որ Campylobacter պաթոգենների թիվն ավելացել է հում հավից հոսող հեղուկի «շնորհիվ»:
Դրա համար շատ կարեւոր է մաքրել այն մակերեւույթը, որի վրա պատրաստում եք, որպեսզի նվազեցնեք օրգանիզմի համար վտանգավոր ռիսկերը: Ընդհանուր առմամբ գիտնականները իրենց եզրակացություններն են արել՝ հավաքելով սառեցված հավի թեւիկների տակ գտնվող հեղուկը: Պարզվել է, որ այդ հեղուկը, հարուստ սպիտակուցներով, օգնել է պաթոգեններին միավորվել հավի մակերեւույթին եւ կենսաբանական շերտ ձեւավորել, հաղորդում է MedDaily-ը:
Այդ կենսաբանական շերտը թույլ է տալիս թթվածնից վախեցող բակտերիաներին պաշտպանվել արտաքին ազդեցություններից:




























