Բոննի համալսարանի հոսպիտալի գիտնականները պարզել են, որ օքսիտոցին հորմանն օգնում է մարդկանց հաղթահարել վախը: Հետազոտողները հույս ունեն, որ այդ հայտնագործությունը կարելի է օգտագործել վախի հետ կապված խանգարումների բուժման ժամանակ, հաղորդում է The Hindustan Times-ը:

Հետազոտությանը մասնակցել է 62 առողջ տղամարդը: Ուղեղի սկանավորման գործընթացում մասնակիցներին ցույց են տվել մարդկանց լուսանկարներ: Պատկերների 70 տոկոսի դեպքում հետեւել է արագ եւ տհաճ էլեկտրական հարված ձեռքին՝ էլեկտրոդի միջոցով: Այդկերպ, որոշ պատկերներն նրանց մոտ ասոցացվել է տագնապի հետ, հաղորդում է MedDaily-ն:

Երբ մասնակիցները էլեկտրական հարվածի են սպասել, նրանցմոտ սառը քրտինք է առաջացել: Բացի այդ, ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է վախի համար, ակտիվության մակարդակը բարձր է եղել: Այնուհետեւ փորձարկման մասնակիցների կեսին օքսիտոցին են ներարկել՝ սփրեյի միջոցով: Մնացածն ստացել են պլացեբո: Գիտնականները նկատել են, որ օքսիտոցինի ազդեցության տակ ուղեղում վախի համար պատասխանատու հատվածի ակտիվության մակարդակը զգալիորեն նվազել է: