Սաուդյան Արաբիայում փեսացուն հենց հարսանիքի գիշերը որոշել է բաժանվել այն բանից հետո, երբ հարսանիքի ժամանակ առաջին անգամ տեսել է կնոջ դեմքը:
Մեդինա քաղաքում այս զույգը համաձայնել է ամուսնանալ առանց տեսնելու իրար, ինչը նորմալ երեւույթ է Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում, գրում է «Daily Mail»-ը:
Տեղի Okaz թերթի փոխանցմամբ, հարսանեկան արարողության ժամանակ լուսանկարիչը խնդրել է հարսին բարձրացնել քողը՝ ընտանեկան լուսանկար անելու համար: Տեսնելով հարսնացուի դեմքը, փեսացուն զզվանքով վեր է թռել տեղից: Հարսնացուն լաց է եղել, իսկ հյուրերը փորձել են կարգավորել ստեղծված իրավիճակը, բայց փեսացուն հստակ որոշում է կայացրել, որ բաժանվում է:




























