Բանտում ցմահ պատժաչափը կրող 80-ամյա սերիական մարդասպան Չարլզ Մենսոնը կամուսնանա 26-ամյա կնոջ հետ, որն իրեն այցելում էր վերջին տարիներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Աղբյուրը նշում է, որ 80-ամյա հանցագործի ապագա կինը Կալիֆոռնիա նահանգի Քորքորան քաղաք է տեղափոխվել ինը տարի առաջ՝ Մենսոնի բանտին մոտ լինելու համար:
Մենսոնը դատապարտվել էր յոթ մարդու սպանության համար, այդ թվում նաեւ ռեժիսոր Ռոման Պոլանսկու հղի կնոջ՝ դերասանուհի Շերոն Թեյթի սպանության համար: Սպանությունների շարքը կատարվել էր Լոս Անջելեսում՝ 1969 թ.: Մենսոնին եւ նրա երեք հանցակիցներին դատապարտել էին մահապատժի, սակայն 1972 թ. Կալիֆոռնիա նահանգի Գերագույն դատարանը ժամանակվորապես չեղյալ էր հայտարարել մահապատիժը, եւ դատավճիռները փոխարինվել էին ցմահ ազատազրկմամբ:
Ամուսնական արարողությունը տեղի կունենա հաջորդ ամիս: Ամուսնության թույլտվությունը վավեր է 90 օրվա ընթացքում:




























