Հարվարդի համալսարանին մեղադրել են դիմորդների նկատմամբ ռասայական խտրականության մեջ: ԱՄՆ-ի ամենահայտնի համալսարաններից մեկի դեմ համապատասխան հայց է ներկայացրել «Ուսանողները՝ հանուն բուհերում արդար ընդունելության» ՀԿ-ն, որը կազմված է հիմնականում նրանցից, որոնց չեն ընդունել այդ եւ այլ համալսարաններ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հայցում պնդվում է, որ Հարվարդը ասիական ծագում ունցող ամերիկացիների համար ընդունելության ավելի բարձր չափորոշիչներ է սահմանում՝ ստիպելով մրցակցել ոչ թե մյուս բոլոր դիմորդների, այլ բացառապես միմյանց հետ: Այդպիսով, սպիտակ դիմորդները, աֆրոամերիկացիները եւ իսպանալեզու ամերիկացիները իբր ավելի շահավետ դիրքում են հայտնվում:
Հայցվորները պնդում են, որ Հարվարդը, ձգտելով իր պատերում ռասային հավասարակշռություն պահպանել, ամեն տարի ուսումնառության է ընդունում գրեթե նույն թվով ուսանողների՝ տարբեր ռասաներից: Ըստ ՀԿ-ի՝ այդ պրակտիկան նույնպես սահմանափակում է ասիական ծագոմ ունեցող ուսանողների թիվը:




























