Հանրապետական կուսակցությունն այս շաբաթ Գործադիր մարմնի նիստ է հրավիրել նոյեմբերի 20-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Նիստը կսկսվի ժամը 20.00-ին: Օրակարգը, ինչպես միշտ հայտնի չէ, կձեւավորվի տեղում:

Նշենք, որ ՀՀԿ-ն նախորդ շաբաթ նիստ չէր գումարել, քանի որ ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը մեկնել էր Արցախ:Այս տարի  ՀՀ 16 ԳՄ եւ 2 խորհրդի նիստ է անցկացրել: Ըստ կուսակցության կանոնադրության՝ ՀՀԿ-ն պետք է տարեկան 3 անգամ Խորհրդի նիստ հրավիրի, ինչը նշանակում է, որ մինչեւ տարեվերջ դեռ մեկ Խորհրդի նիստ կհրավիրեն: