Ալյումինային «Ռուսալ» հոլդինգի գլխավոր տնօրեն Օլեգ Դերիպասկան նշանակվել է ընկերության նախագահ: Գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Վլադիսլավ Սոլովյովը: Այս մասին հայտնում է RBC-ն՝ վկայակոչելով հոլդինգի տնօրենների խորհրդի հաղորդագրությունը: Որոշումն ուժի մեջ կմտնի 2014թ. նոյեմբերի 17-ից:

Աղբյուրը հստակեցնում է, որ նոր պաշտոնում Դերիպասկայի տարեկան դրույքը կկազմի 2 մլն դոլար: Բացի այդ, նա 4 մլն դոլարի ամենամյա հավելավճարի իրավունք ունի, որը նրան կվճարվի արդյունավետության առանցքային ցուցանիշների հասնելու դեպքում: Սոլովյովի բազային տարեկան դրույքը կկազմի 3,5 մլն դոլար:

Դերիպասկան Ռուսալի» գլխավոր տնօրենն էր 2000 – 2003թթ.: 2007թ. Ռուսալի» եւ ՍՈՒԱԼ-ի շվեյցարական Glencore-ի ակտիվների միավորման հետեւանքով ստեղծվել էր միասնական «Ռուսալ» ընկերությունը:

Ճգնաժամային 2009թ. Դերիպասկան կրկին գլխավորել էր ընկերությունը: