Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմը ներկայումս անհնար է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով հարցին՝ որքանով է հավանական պատերազմի վերսկսումը ԼՂՀ զինված ուժերին պատկանող ուղղաթիռը խոցելու դեպքից հետո:
Նրա խոսքով՝ իրավիճակի լարում, իհարկե, տեղի կունենա: «Հնարավոր են տարբեր կտրուկ արձագանքներ մի կողմից, հետո մյուս կողմից: Այսինքն սահմանին կլինի ճգնաժամի անցում կրակոցների ու միջադեպերի նոր փուլի, բայց լայնամասշտաբ պատերազմն անհնար է: Դրա համար պետք են բոլորովին այլ պայմաններ»,-նշել է Իսկանդարյանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային խաղացողների շարքում լրջորեն պատերազմ ցանկացողներ չկան:




























