Ադրբեջանական կողմի կրակոցի մեջ ոչ մի քաղաքական  կամ ռազմական իմաստ չկա: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի օդուժի ուղղաթիռի խոցման միջադեպին:

Նրա խոսքով՝ ամեն անգամ սահմանին միջադեպ տեղի ունենալիս, բոլորը սկզբում նեղանում են, հետո միանում է համատեղ աշխատող մեխանիզմ: «Եվ ամեն ինչ արվում է իրավիճակը հարաբերականորեն ստատուս-քվոյին վերադարձնելու համար», - նշեց Իսկանդարյանը:

Դիպուկահարի ոչ մի կրակոց, դիվերսիոն ներթափանցում կամ օդանավերի ոչնչացում, վերջինիս համոզմամբ, ոչ մի ռազմական հաջողության չի կարող հանգեցնել: «Ադրբեջանը իրավիճակի վրա ազդելու շատ քիչ գործիքներ ունի: Բանակի եւ լոբբինգի միջոցով նրանք ոչնչի չեն կարող հասնել», - եզրափակեց քաղաքագետը: