Brent տեսակի նավթի գինը նոյեմբերի 18-ին բարելի դիմաց 79 դոլարից իջել է, հայտնում է «Ռոսբալտը»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախօրեին, Վենեսուելան համագործակցության ամրապնդման կոչ է արել ինչպես կարտելի շրջանակներում, այնպես էլ կառույցին չանդամակցող արտադրող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի,ինչի շուրջ չեն դադարում ենթադրությունները, թե ինչպես OPEC-ը նոյեմբերի 27-ի նիստին կարձագանքի նավթի գների անկմանը:
Միեւնույն ժամանակ, Միջազգային էներգետիկ գործակալությունը կանխատեսում է, որ 2015թ. առաջին եռամսյակում նավթի համաշխարհային սպառումը, ընթացիկ եռամսյակի մակարդակի համեմատությամբ, կկրճատվի 1%-ով:



























