Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը նոյեմբերի 14-ից հետո առաջին անգամ 47 ռուբլուց իջել է, հայտնում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»՝ վկայակոչելով Մոսկվայի բորսայի տվլյալները:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նոյեմբերի 18-ին եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել եւ մոտ 43 կոպեկով իջել է՝ հասնելով 58,33 ռուբլի մակարդակին: Երկարժութային զամբյուղի արժեքը նվազել է 11 կոպեկով՝ կազմելով 52,245 ռուբլի:

Ռուս վերլուծաբան Վասիլի Կարպունինի կարծիքով, ներկայումս նավթի հետագա հեռանկարների շուրջ չափավոր դրական կարծիք է ձեւավովել: «Որպես աճի հետագա թիրախ կառանձնացնեմ Brent տեսակի նավթի՝ բարելի դիմաց 85,5-86,5 դոլարը», - պարբերականը մեջբերում է վերլուծաբանին:

Նշենք, որ Brent տեսակի նավթի գինը նոյեմբերի 18-ին բարելի դիմաց 79 դոլարից իջել է: