23-ամյա ուսանողը դիմել է երեխա չունեցող կանանց՝ առաջարկելով օգտվել անվճար բեղմնավորման իր ծառայություններից: Երիտասարդն ասում է, որ հանուն առողջ սերնդի հրաժարվել է բոլոր վնասակար սովորույթներից եւ առողջ սնունդ է օգտագործում:

«Սերմնավորողները» կարծում են, որ երեխա բեղմնավորելու ավանդական միջոցը՝ առանց պաշտպանվելու սեքսը, ամենից բնական եւ ճիշտ ճանապարհն է:

Բրիտանական Mirror-ի փոխանցմամբ, վերջերս նրանց շարքերը համալրել է նաեւ Լոս Անջելեսից 23-ամյա ուսանող Քայլ Գորդին, ով իր ծառայությունները գովազդում է Facebook սոցիալական ցանցի միջոցով:

Երիտասարդն այնպիսի պատասխանատվությամբ է վերաբերվել երեխա չունեցող կանանց բեղմնավորելու առաքելությանը, որ Facebook-ում հրապարակել է իր մանկական լուսանկարները, որպեսզի հաճախորդները կարողանան պատկերացում կազմել, թե ինչպիսի տեսք կունենա իրենց պոտենցիալ երեխան:

Ըստ FedPost-ի, Քայլին ամենեւին չի շփոթեցնում իր մատուցած ծառայությունների բնույթը. նա հպարտությամբ հայտարարում է, որ առնվազն մեկ կին արդեն հղիացել է իրենից:

Ուսանող-«սերմնավորողի» խոսքով, իր հաճախորդ կանայք չպետք է անհանգստանան ապագա երեխաների առողջության մասին, քանի որ ինքն առողջ կենսակերպ է վարում եւ ճիշտ է սնվում: