Կալիֆորնիայի համալսարանի 23-ամյա ուսանողը, ով ձերբակալվել է ոչխարի հետ սեռական մերձեցման համար, ոստիկաններին հայտարարել է, որ դրանով զբաղվել է՝ քննություններից առաջ վախից եւ սթրեսից ազատվելու համար:
Ուսանողին անասնապղծություն կատարելիս տեսել է սովորողներից մեկը, ում գրավել են ուսանողական ավանի տարածքում գտնվող ամբարից լսվող տարօրինակ ձայները: Մարդու եւ կենդանու միջեւ սեռական ակտի ցնցված վկան զանգահարել է ոստիկանություն եւ պատմել տեսածի մասին:
Ըստ Metro-ի, դեպքի վայր ժամանած իրավապահները ձերբակալել են 23-ամյա ուսանողին, ում անունը չի հրապարակվում, նրան մեղադրելով կենդանու հանդեպ սեռական ոտնձգության համար:
KFSN հեռուստաալիքի ռեպորտաժում նշվում է, որ ոչխարի հետ սեքսով զբաղված երիտասարդը հարբած է եղել: ABC7-ի փոխանցմամբ էլ, ձերբակալված ուսանողին շուտով ազատ են արձակել:
Պաշտոնյաները տեղական լրատվամիջոցներին հաղորդել են, որ ներկայում հարբած ուսանողի զոհ դարձած կենդանին բուժվում է անասնաբույժների մոտ: Twitter-ում լուրը քննարկող ուսանողների մեծ մասը կարծում է, որ ոչխարին բռնաբարողին պետք է հեռացնեն համալսարանից: Ամերիկյան լրագրողներն առայժմ չգիտեն, արդյո՞ք սկանդալային ուսանողին թույլ են տվել մասնակցել դասընթացների:




























