Ղրղզըստանում հանձնաժողով է ստեղծվելու, որը հետեւում է համացանցում հրապարակումներին եւ որոշելու է, այս կամ այն տեսաձայնային հրապարակումը պոռնոգրաֆիա է, թե՝ ոչ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Ըստ աղբյուրի, նման մարմնի ստեղծումը նախատեսվում է Կինեմատոգրաֆիային պետական աջակցության մասին օրենքի փոփոխություններով, որոնք ներկայում քննարկում է երկրի խորհրդարանը: Նշված օրենքն արգելում է ֆիլմերում պոռնոգրաֆիկ տեսարանների ներառումը, ինչպես նաեւ իշխանափոխության կոչերը, ազգային խտրականության եւ բռնության քարոզչությանն ուղղված տեսարանները:
Ղրղըզստանում պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի ստեղծման եւ տարածման համար նախատեսված է տուգանք՝ 200-ից մինչեւ 300 հաշվարկային ցուցանիշի չափով (մեկ հաշվարկային ցուցանիշը հավասար է 100 սոմի կամ 80 ռուբլու) կամ մինչեւ 2 տարի ժամկետով ազատազրկում:




























