Հայաստանի Ֆինանսների նախարարությունն առաջարկում է չեղյալ հայտարարել բաժնետոմսերի թողարկման գործող սահմանափակումները: Նոյեմբերի 18-ին խորհրդարանում ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ համապատասխան փոփոխություններ են առաջարկվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում:

Օրենքի 5 եւ 8 հոդվածների համաձայն, ընկերությունները չեն կարող իրենց գործունեության հետեւանքով առաջացած կորուստները ծածկելու համար բաժնետոմսեր թողարկել, ինչպես նաեւ մեծացնել դրանց անվանական արժեքը:

«Մենք ցանկանում ենք վերացնել այդ սահմանափակումները, որպեսզի ընկերությունների համար ավելի դյուրին լինի ներդրումներ ներգրավել»,- հայտարարեց Միրումյանը: