OPEC-ի նիստի (որտեղ նավթի արդյունահանման ծավալների շուրջ որոշում կընդունվի) սպասումներով նավթի գինը նվազում է, գրում է «Փրայմը»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարելի դիմաց կազմել է 74,07 դոլար: Brent Crude Oil սեւծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների գինը բարելի դիմաց հասել է 78,49 դոլարի:

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությանը կից էներգետիկ տեղեկատվության վարչության պետ Ադամ Սեմինսկու կանխատեսումներով՝ նավթի համաշխարհային գները կարող են ընկնել բարելի դիմաց մինչեւ 50 դոլար: Նա նշել է, որ ըստ շատ վերլուծաբանների հոռետեսական սցենարների՝ 2015թ. կեսին WTI տեսակի նավթի գինը բարելի դիմաց կնվազի մինչեւ 62 դոլար:

OPEC-ի անդամ-երկրնրի ամենամյա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 27-ին՝ Վիեննայում: Ներդրողները ենթադրում են, որ նավի գնի՝ բարելի դիմաց 80 դոլար անկումը, ինչպես անեւ Brent եւ WTI տեսակների ֆյուչերսների նվազագույն գները OPEC-ին կստիպեն կրճատել հանույթի ծավալները: