Հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Սեպուհի (Արշակ Ներսիսյան) մասունքները կամփոփվեն «Եռաբլուր» պանթեոնում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, կառավարության նիստի ընթացքում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ այսօր ցերեկը տեղի կունենա թաղման հանդիսավոր արարողությունը, իսկ 17:00-ին «Հայպետֆիլհարմոնիայի» Փոքր դահլիճում կկամակերպվի հիշատակի երեկո:
Արշակ Ներսիսյանը (1872 – 1940) մասնակցել է Սասունի 1904-ի ինքնապաշտպանական մարտերին։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին 21 հոգուց բաղկացած խմբով միացել է Անդրանիկին։ Եղել է հայկական 1-ին կամավոր գնդի 2-րդ վաշտի հրամանատար։Առաջին համաշխարհային պատերազմի առաջին օրերից մտել է հայ կամավորների շարքը եւ մասնակցել Կովկասյան ճակատում մղվող կռիվներին որպես հայ կամավորական 1-ին գնդի հրամանատար։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու հետեւանքով արտագաղթել է ԱՄՆ, որտեղ եւ մահացել է 1940 թ-ին։



























