ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից հավանություն տրված ԱՄՆ-ի եւ Կանադայի միջեւ նավթատարի կառուցման մասին օրինագիծը՝ Keystone X-ը, «անհաջողության» է մատնվել Սենատում:

8 մլրդ դոլար բյուջեով օրինագիծը Սենատի կողմից ընդունվելու համար անհրաժեշտ էր 60 կողմ ձայն: Սակայն 59 «կողմ» (որոնցից 45-ը հանրապետականներն են) 51 «դեմ» ձայներով նախագիծը չի ընդունվել:

Գործակալության փոխանցմամբ՝ եթե անգամ Սենատն օրինագիծն ընդուներ, Օբաման կարող էր օգտագործել վետոյի իր իրավունքը: Օբաման հայտարարել է, որ նախագիծը ԱՄՆ-ի համար շահավետ չէ:

Արհիմիություններն ու էներգետիկ ընկերությունները պնդում են, որ օրական 800 հազար բարել նավթի թողունակությամբ գազատարի նախագիծը հազարավոր աշխատատեղեր կստեղծի, իսկ ընդդիմախոսները մատնանշում են բնապահպանան վտանգը: