Գիտնականները հերքել են այն պնդումները, որ նեանդերթալցիները ժամանակակից մարդու ենթատեսակն են եղել: Այդ մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Anatomical Record ամսագրում հնագետների կողմից հրապարակված  գիտական հոդվածը:

Գիտնականները նման եզրահանգման եկել են նեանդերթալցիների եւ ժամանակակից մարդկանց քթի ուսումնասիրությունից հետ: Գիտնականները չափել են բոլոր հասանելի գանգերը եւ հատուկ համակարգ օգտագործել, որը քթի խոռոչի ներքին կառուցվածքի եռաչափ թվային պատկեր է ստեղծում:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նեանդերթալցիների վերին շնչառական ուղիները գործառել են բոլորովին այլ կանոններով: Ինչ վերաբերում է նեանդերթալցիների ոչնչացմանը, ապա գիտնականները հակված են այն վարկածին, որ նրանց ոչնչացրել է ոչ թե կլիման, այլ ժամանակակից մարդու հետ մրցակցությունը: