Հեշտ չէ ղարաբաղյան զգայուն խնդրի հետ գործ ունենալը, NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեն՝ պատասխանելով հարցին, թե  արդյոք Ադրբեջանի ԶՈՒ կողմից ԼՂՀ ՌՕՈՒ օդանավի ոչնչացումը զինադադարի մասին պայմանագրի կոպիտ խախտում չէր:

«Ես գիտեմ, որ ներկայումս բանակցություններ են տարվում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, որը զբաղվում է ղարաբաղյան խնդրով»,  - նշել է Վասիլեն:

ԵԱՀԿ-ն աշխատում է այդ ուղղությամբ, հավելել է դեսպանը, ամերիկյան դեսպանատունը՝ եւս:  «Մենք եւս աշխատում ենք ԵԱՀԿ շրջանակում այդ խնդրի ուղղությամբ», - ընդգծել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանը:

Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին ժ. 13:45-ի մոտակայքում սահմանի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ-ն խոցել էր ԼՂՀ  ԶՈՒ Մի-24 ուղղաթիռը: Երեք օդաչուները զոհվել էին: Հակառակորդն առայսօր կրակի տակ է պահում տարածքը՝ թույլ չտալով մոտենալ զոհերի մարմիններին: