1954 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան բոլոր երկրներին խորհուրդ է տվել տոնել երեխաների միջազգային օրը, որպես եղբայրության եւ երեխաների փոխըմբռնման համաշխարհային օր, որն ուղղված է ողջ աշխարհում երեպաների բարեկեցության ապահովմանը, հաղորդում է Calend-ը:

ՄԱԿ-ը երկրների կառավարություններին առաջարկել է այդ օրը նշել այն օրը, երբ հարմար է տվյալ երկրին: ՄԱԿ-ը ենթադրել է, որ Երեխայի համաշխարհային օրը տոնելը կնպաստի համերաշխության ամրապնդմանն ու ազգերի միջեւ համագործակցությանը:

1959 թվականի նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989 թվականին՝ երեխաների իրավունքների կոնվենցիան:
Նշենք, որ ամեն տարի մինչեւ 5 տարեկան 11 մլն երեխա է մահանում, եւս 10 մլն երեխա մնում է ֆիզիկապես կամ մտավոր հիվանդ՝ զարգացման հնարավորություն չունենալով: