Հյուսիսային Կորեան կարող է վերսկսել օբյեկտի աշխատանքները, որն ունակ է օգտագործված միջուկային վառելիքը վերամշակել զինական պլուտոնիումի: Այս մասին ասվում է ամերիկա-հարավկորեական 38North ինտերնետ պորտալի հաղորդագրությունում:
Արբանյակային լուսանկարների վերլուծությունը, որոնք արվել են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում, ցույց են տալիս, որ Յոնբենում գտնվող միջուկային օբյեկտի ռեակտորի աշխատանքը դադարեցվել է 10 շաբաթով, որը նորմալ տեխնիկական սպասարկման համար նախատեսված անհրաժեշտ ժամանակից ավելի է:
Աշխատանքը դադարեցնելու պատճառները չեն պարզվել: Հետազոտողները ենթադրում եմ, որ ԿԺԴՀ մասնագետները տեղափոխում են ռեակտորի վառելիքային առանցքները, որոնք կարող է վնասվել են եւ պատրաստվում են վերամշակում սկսել: Նշվում է, որ վերամշակման ընթացքում պլուտոնիումի արտազատում է տեղի ունենում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախապատրաստական ժամանակահատվածի սկսման մասին կարող է վկայել գոլորշին, որը ելնում է միջուկային կենտրոնի շենքերից մեկից: Վառելիքի պատրաստման քիմիական թափոնների նշանները նույնպես կարող են խոսել նոր վառելիքային առանցքների արտադրության մասին:




























