Ալմա Աթայի քոլեջի Նախնական զինվորական պատրաստության ուսուցիչը կալանավորվել է, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով քաղաքի ներքին գերծերի վարչությանը:
«Ալմա Աթայի քաղաքի Ալմալինյան շրջանային դատարանի դատավորի որոշմամբ՝ կալանավորվել է ՆԶՊ-ի ուսուցիչը», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Ալմա Աթայի ուսումնական հաստատություններից մեկում պայթյուն էր տեղի ունեցել: Միջադեպի հետեւանքով մեկ աղջիկ է զոհվել, եւ 8 մարդ, այդ թվում՝ դասավանդողը, տարբեր վնասվածքներ են ստացել:
Ալմա Աթայի քաղաքապետը նռնակի պայթյունի հետեւանքով մահացած ուսանողուհու, ինչպես նաեւ բոլոր տուժածների ընտանիքներին նյութական օգնություն կտրամադրի:




























