Մեկ բարելի դիմաց 100 դոլար գինը արդարացի է եւ երաշխավորում է համաշխարհային մակարդակով նավթային ոլորտում ներդրումների դիվերսիֆիկացման կայունությունը: Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Մադուրոն կրկին մեղադրել է ԱՄՆ-ին Ռուսաստանի դիրքերի հրավածելու եւ նավթի հետագա գները նվազեցնելու նպատակով նավթի հանույթը շերտի հիդրոճեղքման (այսպես կոչված ֆրեքինգի) մեթոդով իրականացնելու մեջ: «ԱՄՆ-ն հուսահատորեն փորձում է հաղթել Ռուսաստանին. հուսահատորեն, քանի որ Չինաստանն արդեն մեծացրել է հանույթը, իսկ Ռուսաստանն այդ ուղու վրա է», - գործակալությունը մեջբերում է Մադուրոյին:

Վերջին ժամանակներս ֆրեքինգը հիշատակվում է թերթաքարային ածխաջրածինների հանույթի համատեքստում: Այս տեխնոլոգիան արգելված է մի շարք երկրներում, քանի որ օգտակար հանածոների հանույթի ոլորտում այն համարվում է ամենավիճելին եւ ոչ էկոլոգիականը:

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությանը կից էներգետիկ տեղեկատվության վարչության պետ Ադամ Սեմինսկու կանխատեսումներով՝ նավթի համաշխարհային գները կարող են ընկնել բարելի դիմաց մինչեւ 50 դոլար: