Օտարերկրյա արժույթների նկատմամբ իենի թուլացումը Ճապոնիայի արտահանումը առաջ մղեց ընդհուպ մինչեւ 2008թ հոկտեմբերից ի վեր ամենաբարձ մակարդակին: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի ֆինանսների նախարարությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հոկտեմբերին ճապոնական արտահանումը տարեկան կտրվածքով ավելացել է 9,6%-ով՝ հասնելով 5,69 տրլն (56,7 մլրդ դլոար) նշագծին: Ցուցանիշի աճին նպաստել է ԱՄՆ-ում, ԵՄ-ում եւ ասիական երկրներում ճապոնական ապրանքների նկատմամբ կայուն պահանջարկը:
Ճապնիայի ներմուծումը նույնպես շարունակում է աճել: Հոկտեմբերին տարեկան կտրվածքով այն ավելացել է 2,47%-ով եւ կազմել 7,4 տրլն իեն (62.7 մլրդ դոլար): Այսպիսով, արդեն 28 ամիս շարունակ պահպանվող առեւտրային հաշվեկշռի պակասուրդը անցած ամիս կազմել է 710 մլրդ իեն (6,02 մլրդ դոլար):
Ճապոնական իենը Տոկիոյի կողմից որդեգրած փափուկ դրամային քաղաքականության ազդեցությամբ շարունակում է թուլանալ օտարերկրյա արժույթների նկատմամբ: Նպատակը ազգային տնտեսությունը դեֆլյացիայից դուրսբերումն է: Հոկտեմբեր ամսվա ընթացքում իենը ամերիկյան դոլարի նկատմամբ էժանացել է ավելի քան 10%-ով:



























