Ճարպակալման խնդիրը համաշխարհային տնտեսությանը գրեթե նույն վնասն է պատճառում, ինչպես որ զինված հակամարտությունները կամ ծխելը: Նման եզրահանգման են եկել McKinsey Global Institute-ի փորձագետները, հայտնում է «Ռոսբալտը»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ամբողջ աշխարհում ճարպակալումից տառապում է ավելի քան 2,1 մլրդ մարդ, այսինքն՝ երկրագնդի ամբողջ բնակչության մոտ 1/3-ը:

Համաշխարհային տնտեսությունը տարեկան կորցնում է մոտ 1,3 տրլն ֆունտ ստեռլինգ (2 տրլն դոլար,) որը ծախսվում է ճարպակալման հետ կապված խնդիրների լուծման վրա, ներառյալ՝ գիրությամբ պայմանավորված հիվանդությունների բուժումը:

Ընդ որում,փորձագետների գնահատումներով՝ 2030թ. Երկրի բնակչության գործնականում կեսը կտառապի ճարպակալումից: