Հայաստանի 11 քրեակատարողական հիմնարկներում այս պահին երկու կալանավոր է հացադուլ հայտարարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՀ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Երկու հացադուլավորներն էլ կալանավոր են, նրանց բողոքը կապված է իրենց դեմ հարուցված գործի քննության հետ: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավորներից մեկը հացադոււլ է հայտարարել երկու օր առաջ, մյուսը՝ երեկ:




























