Թունիսում դատարանը բռնաբարության համար դատապարտված երկու ոստիկանների պատժաչափը 7-ից դարձրել է 15 տարի:

Զոհի փաստաբանի կարծիքով՝ դատավճիռը հսկայական նշանակություն ունի նման գործերն ապագայում հետաքննելու համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հանցանքը կատարվել էր ոստիկանների համար աշխատանքային ժամին՝ մեքենայի մեջ:

Նրանք փորձել էին հերքել մեղադրանքը՝ զոհին մեղադրելով անպարկեշտ վարքի մեջ: