Բելառուսի կառավարությանն առընթեր ծխախոտի օգտագործման, թմրամոլության, ալկոհոլիզմի եւ հարբեցողության պրոֆիլակտիկայի հարցերով միջգերատեսչական խորհուրդը առաջարկում է սահմանափակել էլեկտրոնային սիգարետների արտադրությունը, վաճառքը եւ տարածումը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Նման առաջարկ խորհրդի նիստում հնչեցրել է Բելառուսի փոխվարչապետ Անատոլի Տոզիկը:

Ըստ նրա՝ էլեկտրոնային սիգարետները վտանգավոր են երեխաների եւ դեռահասների համար, քանի որ կախվածություն են առաջ բերում: Ծնողներն ու ուսուցիչները չեն նկատում երեխաների ծխելը, քանի որ բնորոշ հոտը բացակայում է: Երիտասարդ սերնդի շրջանում կարծիք է տարածված էլեկտրոնային սիգարետների անվնաս լինելու մասին, իսկ դրանց համեմատաբար ցածր արժեքը նպաստում է ծխողների թվի աճին: