Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում Sterling Bank & Trust շենքի 11-րդ հարկից պատուհան լվացող է ընկել: Ոստիկանությունում հայտնել են, որ տղամարդն ընկել է անցնող մեքենայի վրա: 

Տուժածին կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում:

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 10:00-ին:  Toyota Camri-ի վարոդը, որի վրա ընկել է տղամարդը, չի տուժել, սակայն նրա մեքենայի գրեթե կեսը վնասվել է, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Ըստ ականատեսների՝ անկումը տեղի է ունեցել այն պահին, երբ պատուհան լվացողը գործընկերոջ հետ պատրաստվել էին սկսել աշխատանքը: Միջադեպի պատճառները ճշտվում են: 

Սա ԱՄՆ-ում նման առաջին դեպքը չէ: Նոեմբերի 12-ին հրշեջները փրկել էին երկու պատուհան լվացողի, որոնք մնացել էին Համաշխարհային առեւտրի կենտրոնի պատի ապակիների արանքում: Դեպքի վայր ժամանած հրշեջները կտրել էին երկնաքերի հաստ ապակիները, որտեղ մնացել էր պատուհան լվացողը, որից հետո աշխատողները կարողացել էին  շենք մտնել: