Hyatt Regency London հինգաստղանի հյուրանոցում շաբաթ գիշեր կենցաղային գազի հզոր պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 14 մարդու, հաղորդվում է Լոնդոնի հրշեջ ծառայության տարածած հաղորդագրությունում: 

Ըստ վերջին տեղեկության՝ վիրավորվել է 14 մարդ: Նրանցից վեցին բուժօգնություն է  ցուցաբերվել տեղում, իսկ մնացածը, այդ թվում նաեւ ոտքերի վնասվածքներով երկու տղամարդ, տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներից մեկը: Պարզվել է, որ վնասվածքները տուժածների կյանքին իրական վտանգ չեն սպառնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ըստ մամուլի՝ պայթյունը տեղի է ունեցել հյուրանոցի խոհանոցում: Փորթման սքվեր հրապարակի հյուրանոցի կենվորները եւ անձնակազմը  տարհանվել են, դրանից հետո ամիջապես դեպքի վայր են ժամանել հարյուրից ավելի ոստիկան, հրշեջ եւ շտապօգնոթյան աշխատողներ: Բացի դրանից,  այնտեղ է ուղարկվել սանիտարական ավիացիայի օդանավ: