Պորտուգալիայի նախկին վարչապետ Ժոզե Սոկրատեսը ձերբակալվել է կաշառակերության կասկածանքով, հայտնում է Diario de Noticias-ը։

Սոկրատեսին ձերբակալել են Լիսաբոնի օդանավակայանում՝ Փարիզից ժամանելուց անմիջապես հետո՝ Փարիզի դատախազության պահանջով։ Նրանից բացի, հարկերից խուսափելու, փողերի լվացման եւ կոռուպցիոն իրավախախտումների կասկածանքով ձերբակալվել է եւս երեք մարդ, փոխանցում է  Gazeta-ն։

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 22-ին, նա պատասխան կտա դատարանում։