Ռուսաստանցի կին լրտեսը, որը նախորդ տարի Գերմանիայում ամուսնու հետ բանտ էր ընկել, ազատվել է եւ վերադարձել Ռուսաստան, հայտնում է Focus-ը։

«48-ամյա կինը, ով հայտնի էր Հեյդրուն Անշլագ կեղծանվամբ, վերադարձել է Ռուսաստան, իսկ նրա 53-ամյա ամուսինը՝ Անդրեասը ,մնում է կալանքի տակ», - ասված է հաղորդագրությունում»։

Զույգը կալանավորվել էր 2013թ. հուլիսին՝ մինչեւ 6,5 տարվա ժամկետով, փոխանցում է Gazeta-ն։

Ըստ թերթի՝ նրանք 1988թ.-ից աշխատել են ՌԴ Պետանվտանգության կոմիտեում, այնուհետեւ՝ արտաքին հետախուզական ծառայությունում։ Նրանք աշխատել են ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի ռազմական գաղտնիքները հայթայթելու ուղղությամբ։

Հնարավոր է՝ կինը ազատվել է փոխանակման շրջանակում, համաձայն որի ռուսական բանտերից դուրս էին թողնվել երեք լրտեսներ, որոնք աշխատում էին ամերիկյան եւ գերմանական հատուկ ծառայությունների համար։