Թաիլանդում զինվորական դատարանը տեղեկատվական պորտալի խմբագրին 4,5 տարի ազատազրկման է դատապարտել թագավորի արժամապատվությունը վիրավորող նյութ հրապարակելու համար, փոխանցում է Lenta.ru-ն:

Ըստ աղբյուրի՝ Նուտա Ռունգվոնգին պետք է դատապարտեին 9 տարվա ազատազրկման, սակայն ժամկետը կրճատել են՝ հաշվի առնելով մեղքը խոստովանելը:

Ռունգվոնգը Thai E-News կաքի խմբագիրն էր, որն այժմ արգելափակվել է տեղի  գրախոսների կողմից: Հենց այնտեղ հինգ տարի առաջ նա տեղադրել էր թաիլանդա-բրիտանական դասախոս, ձախ հասարակական եւ քաղաքական գործիչ Տչի Ունգպակորնի հոդվածը:  Նույն 2009 թ.՝ տվյալ հոդվածի հրապարակման տարեթվին, Ունգպակորնը Թաիլանդից տեղափոխվել էր Մեծ Բրիտանիա՝ փրկվելով հետապնդումից: Թե հոդվածի որ դրվագն է վիրավորել Նորին Մեծություն Փհումիպոն Ադուլյադետ թագավորին, չի նշվում: 

Թաիլանդում գործող՝ թագավորին  վիրավորելու մասին օրենքը համարվում է ամենախիստն  աշխարհում նման օրենքների շարքում: Ըստ նրա՝ թագավորին վիրավորած կամ նրա հասցեին սպառնալիք հնչեցրած մարդը կարող է դատապարվել մինչեւ 15 տարվա ազատազրկման: