ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին որոշումը կընդունվի համաուկրաինական հանրաքվեի արդյունքում, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ մեջբերելով երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:

«ՆԱՏՕ-ին անդամակցելու կամ չանդամակցելու որոշումը միայն ուկրաինական ժողովրդի բացառիկ լիազորությունն է: Մենք մշակել ենք չափանիշներ, ըտ որոնց Ուկրաինան կհամապատասխանի ՆԱՏՕ-ի պահանջներին», - հայտարարել է Պորոշենկոն:

Հիշեցնենք, որ 2008թ. Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին որոշում էր ընդունվել, ըստ որի Ուկրաինան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, եթե ցանկանա եւ համապատասխանի անհրաժեշտ չափանիշներին: